Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվում համոզել Սերժ Սարգսյանին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել Սերժ Սարգսյանին համոզել՝ իրեն ՀՀԿ փոխնախագահ եւ նախընտրական շտաբի պետ նշանակել: Դրա համար էլ նա երեկ՝ 2017թ. ՀՀԿ ԳՄ առաջին նիստին չի մասնակցել:

Ի դեպ, երեկ մամուլում հրապարակում կար, որ Աբրահամյանը կարող է քաղաքականությունից դուրս գալ եւ ՀՀԿ-ի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով չմասնակցել ընտրություններին: Աբրահամյանը գտնում է, որ ինքը թեեւ կարող է ձայներ բերել ՀՀԿ-ին, բայց իր համար պատվաբեր չէ ռեյտինգայինով առաջադրվելը:

Նա ցանկանում է համամասնական ցուցակում առաջատար դիրք զբաղեցնել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սա մասամբ կարող է իրականությանը համապատասխանել: Եթե մոտ ապագայում նրան չհաջողվի իր քաղաքական ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանից հավաստիացում ստանալ, ապա ընտրությունների ժամանակ նա ոչ թե ՀՀԿ-ի, այլ իր խնամի  Ծառուկյանի կազմած դաշինքի օգտին կաշխատի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս