Արցախում զոհված 19-ամյա զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ հունվարի 18-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 19-ամյա Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Անդրանիկ Մուսիկյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքից էր, երկու եղբայր ուներ, ինքը փոքրն էր: Ընտանիքն ապրում է սոցիալական միջին պայմաններում:

ArmLur.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի հետ, ով տեղեկացրեց, որ Անդրանիկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան: Համայնքապետը հավելեց, որ ընտանիքը համայնքապետարանից կստանա համապատասխան աջակցություն:




Լրահոս