Բելառուսը որոշել է Ադրբեջանին արտահանձնել Արցախ այցելած բլոգեր Լապշինին. որոշումը կարող է բողոքարկվել. Արա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ կոչ է անում պաշտպանել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին:

Արա Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է. «Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Բելառուսը որոշել է Ադրբեջանին արտահանձնել Արցախ այցելած բլոգեր Լապշինին. որոշումը կարող է բողոքարկվել. Արա ԶոհրաբյանԴաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 օրյա ժամկետում։ Որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։ Վերջիններիս հաջողվել է քաղվածք կատարել որոշումից։ Փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբն աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։

Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։ Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը»:

Հիշեցնենք,  որ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել։




Լրահոս