Այսօր Հենրիխ Մխիթարյանը դարձավ 28 տարեկան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում որպես կիսապաշտպան։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ։ Վեց անգամ (հինգերորդ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 թվականներին)։

Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 59 խաղում խփած 19 գնդակով։




Լրահոս