ՀՀԿ-ն «դռնեդուռ» է ընկել. կառաջադրվեն անգամ 100 ձայն չունեցողները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ականները տարբեր համայնքներում «դռնեդուռ» ընկած փորձում են մարդկանց համոզել ընդգրկվել իրենց ռեյտինգային ցուցակներում, որպեսզի գոնե այդպես կարողանան ուրիշների դեմքով ձայներ ստանալ: ՀՀԿ-ն ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու  առաջարկ է անում անգամ նախկին պաշտոնյաներին, որոնք ողջ ընտրատարածքում անգամ 100 ձայն չունեն:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ից պատրաստվում է առաջադրվել նաեւ քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսիսյանը, որը, ինչպես գիտեք, քաղաքական կերպար չէ եւ ընտրություններին հազիվ թե կարողանա ձայն բերել: ՀՀԿ-ի այս քայլերը, թերեւս, պայմանավորված են վերջերս ներքին օգտագործման համար անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, ըստ որի՝ իրենք հազիվ 20 տոկոս ձայն ունեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս