«Աշտարակ կաթ»-ի ապրանքանիշն այժմ արտադրվում է Արցախում հաշվառված ընկերության կողմից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեւական ժամանակ է, ինչ խանութներում  վաճառվող «Աշտարակ կաթ» ընկերության կաթնամթերքի տուփերի վրա փակցված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության դրոշմապիտակները: Պարզվում է` «Աշտարակ կաթ»-ի ապրանքանիշն այժմ արտադրվում է Արցախում հաշվառված ընկերության կողմից, եւ այդ պատճառով էլ արտադրանքի վրա ԼՂՀ ֆինանսների նախարարության դրոշմապիտակներ են փակցված:

«Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը «Ժողովուրդ» օրաթերթի  հետ զրույցում նշեց, որ «Ադրա Ռեմարա» ընկերությունը իր գործունեութունը Հայաստանում իրականացնում է «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով: «Այն հանդիսանում է ղարաբաղյան ընկերություն, որի իրավաբանական հասցեն Արցախում է: Քանի որ ինքը ղարաբաղյան ընկերութուն է, այս պատճառով դրոշմապիտակները ձեռք է բերում հենց ԼՂՀ ՖՆ-ի կողմից»,- ասաց նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս