Սեյրան Օհանյանի՝ տուն չունենալու մասին Արթուր Ալեքսանյանի խոսքը զայրույթ է առաջացրել. ինչո՞ւ են ուզում մոռանալ Վահագնի թաղամասի շքեղ առանձնատան մասին. «Հրապարակ» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ով երկար դեգերումներից հետո հայտնվեց «Միասնական Արմենիա» շարժման մեջ եւ հայտարարել է Սեյրան Օհանյանին աջակցելու մասին, դեռ չգիտի, թե ով կգլխավորի Սեյրան Օհանյանի ձեւավորած դաշինքի ցուցակը, նախընտրական շտաբը եւ այլն։ Բայց կարծում է, որ Սեյրան Օհանյանը պետք է գլխավորի ցուցակը, որովհետեւ, ըստ նրա, իրենց մյուս դաշնակիցների մեջ Օհանյանն ամենահարմարն է՝ որպես լիդեր։ Նույնիսկ, եթե ինքը չի ցանկանում դառնալ պատգամավոր։ ….

Նա իշխանության մաս է կազմել, 2008-ի մարտի 1-ին ակտիվ դերակատարում է ունեցել, եղել է պաշտպանության նախարար, եւ նրա օրոք բանակում բազմաթիվ անօրինականություններ են տեղի ունեցել՝ զինվորներ են զոհվել՝ ոչ միայն թշնամու գնդակից, բազմաթիվ չարաշահումներ են եղել՝ բանակի մատակարարման հետ կապված խնդիրներ, զինվորին վատորակ սնունդ է մատակարարվել, գոմեշի միս եւ այլն։ Եվ վերջապես․ ապրիլյան պատերազմում, որի ժամանակ մենք 100 զոհ եւ 800 հա տարածքի կորուստ ունեցանք, բացահայտվեց, որ սահմանը պատշաճ կահավորված չէ, որ մենք անգամ տարրական զենքի ու փամփուշտի խնդիր ունենք։ Սեյրան Օհանյանի անվան հետ է կապվում նաեւ թանկարժեք անշարք գույքը, այդ թվում՝ Վահագնի թաղամասում կառուցվող շքեղ ու բազմահարկ առանձնատունը եւ այսպես շարունակ….

– Ձեր թիմակից Արթուր Ալեքսանյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը տուն չունի, բնակվում է վարձով Վահագնի թաղամասում։ Մի կողմ թողնենք Վահագնի թաղամասում անգամ վարձով բնակվելու հնարավորությունների հարցը։ Բայց այդ հոդվածից հետո բոլորը քննադատեցին թե՛ մեզ, թե՛ Ալեքսանյանին, թե բացահայտ ստեր եք հրապարակում, բոլորը գիտեն, որ Օհանյանը շքեղ առանձնատուն է կառուցում Վահագնի թաղամասում, իսկ դուք հիմարի տեղ եք դրել մեզ։

– Ես գիտե՞ք ինչ մոտեցում ունեմ եւ դա բազմիցս եմ ասել նաեւ մամուլով եւ հեռուստատեսությամբ, որ չափազանց վատ է հայկական բանակի զինվորականի նկատմամբ մեր հասարակության սոցիալ-տնտեսական ընկալումը։ Զինվորականը մարդ է, որն անձնազոհության է գնում, եւ ես կարծում եմ, որ շատ լավը պետք է լինի նրա հագուստը, հանդերձանքը, սնունդը, սոցիալական ծառայությունը, նպաստները։ Հիմա Սեյրան Օհանյանը, եթե չունի բնակարան, դա խայտառակություն է, նրա բնակարանը պետք է ամենալավերից մեկը լինի, նա պետք է ապահովված լինի։

– Իսկ քանի՞-քանի ազատամարտիկներ, հերոսներ ունենք, որոնք ծայրահեղ ծանր ու անապահով պայմաններում են գոյատեւում։

– Նրանք անտեսված են, նրանց նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն լինի, նրանք պետք է ապահովված լինեն»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս