Իտալիայում երեխաներով լի ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 16 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի տարածքով Ֆրանսիա ուղևորվող երեխաներով լի ավտոբուսը բախվել է էլեկտրասյանն ու այրվել: Դեպքի արդյունքում 16 մարդ է զոհվել, փոխանցում է AFP գործակալությունը:

Զոհվածներից մեկը կարող է լինել ավտոբուսի վարորդը: Եվս 36 մարդ տուժել է: Նրանց հաջողվել է դուրս բերել ավտոբուսից և հիվանդանոց տեղափոխել:

La Repubblica պարբերականի տեղեկություններով` ավտոբուսում 50 մարդ է գտնվել, մեծամասնությունը 14-18 տարեկան երեխաներ:

Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում: Ողբերգության հանգամանքները պարզվում են:




Լրահոս