Թրամփն առողջապահական բարեփոխումների մասին հրամանագիր է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առողջապահական բարեփոխումների մասին հրամանագիր է ստորագրել, որը ենթադրում է «կարգավորման նվազեցում»՝ ակնկալելով Obamacare-ի չեղարկում, փոխանցում է Reuters-ը:

Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը բարեփոխման մասին հետագա որոշում կընդունի:

Ավելի վաղ ԱՄՆ ընտրված փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել էր, որ հանրապետականները դեռևս չեն ավարտել բժշկական ապահովագրության աշխատանքները, որը Obamacare-ի այլընտրանք կդառնա:

Նրա խոսքով՝ նրանք արդեն մի քանի «հիանալի գաղափարներ» ունեն:




Լրահոս