Քրեական հեղինակությունն ու անմեղությունը. Կիևյանցի Յուրային ազատ արձակելու հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2016թ. անդրադարձել էր քրեական հեղինակության՝ Յուրի Ուտոեւի դատական պրոցեսին: Անցած տարի քրեական հեղինակությունն ու նրա եղբայրը հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում: Յ. Ուտոեւը, որը առավել հայտնի է Կիեւյանցի Յուրա ածականով, նրա ընկերները եւ հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոեւը, ազգությամբ եզդի են, որոնց մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր առգրավվել:

«Ժողովուրդ»-ը պարզել էր՝ 2015թ. դեկտեմբերի 29-ին քրեական հեղինակություն համարվող Յ. Ուտոեւին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր. 112 հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործով սուտ ցուցմունք է տվել: Թեեւ իրավապահները նրան նախազգուշացրել են՝ սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության կենթարկվի ՀՀ քր. օր-ի 338 հոդվածով, բայց չի ազդվել։

Այս գործը գտնվում էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, եւ շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո քրեական հեղինակությունն արդարացվեց: Չի բացառվում, որ դատարանը նրա նկատմամբ բարի կամքի դրսեւորում ցուցաբերեց, քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ քրեական հեղինակությունները այստեղ եւս անելիք ունեն:




Լրահոս