Տավուշում տեղի ունեցած սպանության մանրամասները հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 24-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ կմեկնարկի Բերդ քաղաքի 26-ամյա բնակիչ Գրիգոր Մաթեւոսյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 39-ամյա Վրեժ Բաբկենի Մաթեւոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին՝ պատճառելով հետանցքի շրջանի ծակած-կտրած վերք՝ ձախից, արտաքին արյունահոսություն, 3-4 աստիճանի կոմբինացված շոկ, ագոնալ վիճակ:

Դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա Գագիկ Արթուրի Ճաղարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային եւ հետին երեսին, սպանել նրան: Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն) եւ 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նա 2016թ. մարտի 20-ից գտնվում է կալանքի տակ, այժմ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում է: Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ սպանության եւ դանակահարության պատճառը փողի հետ կապված խնդիրներն են:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս