Արամ Սարգսյանը կառաջադրվի Սյունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը մտադիր է «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել Սյունիքի մարզում:

Այս մասին այսօր «Ելք» դաշինքի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Արամ Սարգսյանը. «Կարծում եմ՝ հնարավորություններ ունեմ: Դա այն տեղն է, որտեղ ես ասելիք ունեմ: Ես շատ լավ ճանաչում եմ Սյունիքի բնակչությանը, իմ եղբայրը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ է երկար ժամանակ այդ տարածքում ապրել և շատ լավ ծանոթ է այդ մարզին»,-նշեց նա:

Վերջինիս նշեց, որ իր ծննդավայր Արարատի մարզում առաջադրվելու է «Հանրապետություն» կուսակցության մեկ այլ անդամ:




Լրահոս