Գագիկ Ծառուկյանի վերադարձը` սառը ցնցուղ, ՀՀԿ-ն պահում է ինտրիգը. շաբաթվա ամփոփում (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի վերադարձը` սառը ցնցուղ, ՀՀԿ-ն պահում է ինտրիգը. շաբաթվա ամփոփում (տեսանյութ)

Որքան մոտենում են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, այնքան քաղաքական դաշտում նոր ինտրիգներ են հասունանում, իսկ որոշներն էլ հանգուցալուծվում։ Այս շաբաթը ևս բացառություն չէր․ ArmLur.am-ն ամփոփում է շաբաթը։

Եվ այսպես, շաբաթվա քաղաքական իրադարձությունը գլխավորապես կարելի է համարել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն․ այս հայտարարությունը կարելի է սառը ցնցուղ համարել, թե իշխանական, թե ընդդիմադիր թևի ներկայացուցիչների համար։

Այս շաբաթ իր վերջնական տեսքը ստացավ ևս մեկ դաշինք: Այսպիսով «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և ՀԴԿ կուսակցություններն ընտրություններին կմասնակցեն դաշինքով․ շատերը չեն բացառում նաև Ծառուկյան-Օհանյան լայն կոնսոլիդացիան: Իսկ, թե ինչպես կհանգուցալուծվի այս ամենը, ցույց կտա ժամանակը։

Սերժ Սարգսյանը մինչև վերջ ցանկանում է պահել ինտրիգն ու չի բացահայտում, թե ովքեր են համամասնական ցուցակի առաջին համարները և ովքեր կլինեն ռեյտինգային ցուցակներում։ Թերևս բացահայտումներ կլինեն հունվարի 26-ին կայանալիք խորհրդի նիստից հետո: Նախնական տեղեկությունների համաձայն առաջին երեք համարներում տեղ կգտնեն ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԱՆ Արփինե Հովհաննիսյանը։

Այսօր տեղի ունեցավ «Ելք» դաշինքի համաժողովը․ նրանք ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հանդես կգան «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով: Արդեն ընտրվել է նաեւ դաշինքի տարբերանշանը:

«Ժառանգության» ներսում խմորումները շարունակվում են։ Օրեր առաջ տեղի ունեցած վարչության նիստը ընդհատվել էր, քանի որ կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել։

Այն, որ օրեցօր քաղաքական դաշտում հնարավոր է տեղի ունենան նորանոր վերադասավորումներ, ակնհայտ է, սակայն արդյո՞ք արդյունավետ կլինեն այդ փոփոխությունները, մեր քաղաքական դաշտի պարագայում, հնարավոր չէ կռահել։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան