25.01.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • Տեղի կունենա  Գագիկ Սուրենյանի ասուլիսը

Հունվարի 25-ին, ժամը 11:00–ին,Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ասուլիսը` «Առաջիկա օրերին սպասվող հզոր ցիկլոնի ազդեցության աշխարհագրությունը» թեմայով

  • «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս` «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի 2016թ. արդյունքների ներկայացում թեմայով

Հունվարի 25-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» (hասցե՝ Երևան, Սարյան 30, 2-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2016թ. արդյունքների ներկայացում թեմայով, որի ընթացքում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կներկայացնի ԹԻ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության ԿԸՀ 2016թ., այդ թվում նաև՝ Հայաստանին վերաբերող արդյունքները։

  • «Հայելի» ակումբում տեղի կունենա Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության նախագահ Անի Զախարյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 25-ին  ժամը 11։30-ին «Հայելի»  մամուլի ակումբում տեղի է ունենալու Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության նախագահ Անի Զախարյանի մամուլի ասուլիսը։

Թեման՝ 1․ինչ ձևաչափով է կուսակցությունը մասնակցելու 2017թ․-ի ԱԺ-ի ընտրություններին

2․ Զախարյանը հունվարի 18-ին Սերժ Սարգսյանին ուղղված պաշտոնական նամակում առաջարկել է չեղարկել Մադրիդյան սկզբունքները

3․ Զախարյանը պահանջել է ՀՀ Ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկությունը

  • Տեղի կունենա Լևոն Շիրնյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 25-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
ԹԵՄԱ՝Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել,արտաքին և ներքին քաղաքալկան զարգացումներ

  • Տեղի կունենա պրոֆեսոր-լեզվաբան Լավրենտի Միրզոյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 25-ին, ժամը` 11.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում պրոֆեսոր-լեզվաբան Լավրենտի Միրզոյանը կխոսի լեզվի խնդիրների մասին, կանդրադառնա նաև ԱԺ պատգամավորների՝ հայերենի իմացության մասին ստորագրված հրամանին:

  • Տեղի կունենա Պարույր Հայրիկյանի ասուլիսը

Հունվարի 25-ին, ժամը 12:00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Պարույր Հայրիկյանի ասուլիսը` «Ներքաղաքական զարգացումներ» թեմայով:
Օրերս ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը միանում է Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը

Հունվարի 25-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը կխոսի դեղամիջոցների՝ այսուհետ միայն բժշկի թույլտվությամբ տրամադրելու մասին:

  • Մամուլի ասուլիսներ Հայելի ակումբում

Հունվարի 25-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը,Հայկական Վերածնունդ կուսակցությունից Էգդար Առաքելյանը և Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը:
ԹԵՄԱ՝առաջիկա խորհրդարանական ընտրություններ,դաշինքներ,ներքաղաքական զարգացումներ

Հունվարի 25-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հուրերն են արաբագետ Սարգիս Գրիգորյանը և փորձագետ Արմեն Ասատրյանը:
ԹԵՄԱ՝Աստանայում տեղի ունեցած Սիրիայի հարցով բանակցություններ,ինչ արդյունք տվեց:

  • Արմեն Ամիրյանը կազդարարի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկը

Հունվարի 25-ին, ժամը 11։30-ին սիրով հրավիրում ենք ՀՀ մշակույթի նախարարություն, որտեղ նախարար Արմեն Ամիրյանը կազդարարի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկը ( հոբելյանը՝ 2019թ.)։

Որպես առաջին նման միջոցառում, Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանում ենթակառուցվածքների շինարարության նպատակով համագործակցության համաձայնագիր կստորագրեն ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանը և Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը։

  • Տեղի կունենա Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 25-ին ժամը 12:00 Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը կներկայացնի մասնավորապես, առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերը:

Խնդրում ենք ներկայանալ ասուլիսի մեկնարկից առնվազն 5 րոպե շուտ:

  • Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլորգեր Տիգրան Քոչարյանը

Հունվարի 25-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլորգեր Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ ոլորտի 2017թ. անելիքներն ու հեռանկարները՝ ներքին հիմնախնդիրների և արտաքին մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից:

  • Հայացք մամուլի ակումբի հյուրն է  «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը

Հունվարի 25-ին ժամը 12 00  Հայացք մամուլի ակումբի հյուրն է  «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը

Թեման՝ Նախընտրական գործընթացներ, դաշինքներ, «Ազգային համաձայնություն» կուսակցության մասնակցության ձևաչափը:

  • Հայացք մամուլի ակումբի հյուրն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

Հունվարի 25-ին ժամը 13 00  Հայացք մամուլի ակումբի հյուրն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն, նախընտրական գործընթացներ:

  • «Արմենպրես» լրատվական գործակալության հյուրն է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը

Հունվարի 25-ին, ժամը 12.00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Հայկական բանակի կայացման 25 տարիների ընթացքում ռազմաբժշկության անցած ուղին, ձեռքբերումներն ու նվաճումները:

  • Ասուլիս Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հայդուկ կամավորականների հայրենասիրական» ՀԿ նախագահ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո), հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը և «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:
ԹԵՄԱ՝ հունվարի 28-ը Հայոց բանակի հիմնադրման օրն է. պատրաստված զինվոր. մարտունակ բանակ. խաղաղության գինը. Հասարակություն-Բանակ-Պետություն կապը. «Ազգ-բանակ» գաղափարախոսություն:

Հունվարի 25-ին, ժամը` 13.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կխոսի արտաքին քաղաքական զարգացումների մասին: Բանախոսը կանդրադառնա նաև Դոնալդ Թրամփի պաշտոնակալության առաջին հետևանքներին և բողոքի ցույցերին:

  • Տեղի կունենա սննդաբան Հասմիկ Աբովյանի ասուլիսը

Հունվարի 25-ին ժամը 13.00-ին Զարկերակ մամուլի ակումբում տեղի կունենա սննդաբան Հասմիկ Աբովյանի և <<Սպառողների խորհրդատվական կենտրոն>> ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանի ասուլիսը: Թեմա՝ Գենոմոդիֆիկացված սնունդն ու դրա օգտագործումը, ինչպե՞ս է սա ազդում մեր օրգանիզմի վրա, ինչպե՞ս տարբերակել Էկո սնունդն ու ԳՄՕ-ն: Ի՞նչ է այսօր վաճառվում շուկայում:

Երևանի Առևտրաարդյունաբերական Պալատը և “ԻՎԵՆՍԵՆԹՐ” ընկերությունը սիրով հրավիրում են մասնակցելու Բելառուսի Հանրապետությունից ժամանած ընկերությունների հետ կազմակերպվող գործնական հանդիպումներին, որոնք տեղի կունենան ս.թ. հունվարի 25 -ին ժ.14:00-ին Առևտրաարդյունաբերական Պալատի կոնֆերանս դահլիճում՝ Խանջյան 11 հասցեով:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • Արմեն Ամիրյանը կազդարարի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկը

Հունվարի 25-ին, ժամը 11։30-ին ՀՀ մշակույթի նախարարությունում նախարար Արմեն Ամիրյանը կազդարարի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկը ( հոբելյանը՝ 2019թ.)։

Որպես առաջին նման միջոցառում, Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանում ենթակառուցվածքների շինարարության համար համագործակցության համաձայնագիր կստորագրեն ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանը և Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը։

Ըստ համաձայնագրի, ՀՀ մշակույթի նախարարության մշակած նախագծով և բարերարի հատկացնելիք 8 միլիոն դրամով տուն-թանգարանում կկառուցվեն հուշանվերների կրպակ, սանհանգույց, և փոքրիկ սրճարան։

  • Տեղի կունենա Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հունվարի 25-ին ժամը 12:00-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի  դահլիճում տեղի կունենա 2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը:




Լրահոս