Ռուսաստանն ու Սերբիան Բալկաններում նոր զինված հակամարտություն են նախապատրաստում. Կոսովոյի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին արդեն երկրորդ անգամ մտավախություն է հայտնել Կոսովոյի տարածքի մի մասի հնարավոր բռնազավթման կապակցությամբ: Նախորդ անգամ նա հայտարարել էր հանրապետության հյուսիսային տարածքն օկուպացնելու՝ Սերբիայի մտադրության մասին, այժմ նա հայտարարել է, որ այդ պլանը մտադրվում է իրագործվել Ռուսաստանի օգնությամբ:

Այս մասին Թաչին պատմել է գերմանական Bild պարբերականի հետ զրույցում:

«Ռուսաստանն ու Սերբիան նոր զինված հակամարտություն են նախապատրաստում Բալկաններում, ընդ որում, այն ընթացքի մեջ է»,-ասել է Թաչին:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ «այդ ռազմավարությունը Պուտինը կիրառել է նաև Ղրիմում և Ուկրաինայի արևելքում»: «Ռուսական օգնությամբ Սերբիան փորձում է պառակտել Կոսովոն և օկուպացնել Կոսովոյի մի մասը»,-հայտարարել է նա:




Լրահոս