Դոնալդ Թրամփի կյանքի գլխավոր կանայք` Կառլա Բրունիից մինչև արքայադուստր Դիանա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի է ոչ միայն իր ահռելի կարողությամբ և օրիգինալ պահվածքով, այլև սիրավեպերով, որոնք միայն ընդգծում են նրա էքսցենտրիկ կերպարը:

Դոնալդ Թրամփի կյանքի գլխավոր կանայք.

Իվանա Թրամփ (Զելնիչկովա)

Թրամփի առաջին կինն է, ում հետ ամուսնացած է եղել 15 տարի և ունեցել 3 երեխա, նրանցից մեկը՝ Իվանկա Թրամփը:

Մառլա Մեյփլս

Միլիարդատիրոջ հետ ամուսնացած է եղել 6 տարի և ունեցել մեկ դուստր՝ Տիֆանին:

Ինգրիդ Սեյնհեյվ

Այս գեղեցկուհի մոդելի հետ Թրամփը կարճատև հարաբերություն է ունեցել, և նրա հաշվով որևէ լուրջ մտադրություն չի եղել: Այժմ նախկին սիրեկանները ընկերություն են անում, և նույնիսկ որպես այդ սիրավեպի հիշատակ՝ Ինգրիդի մոտ մի շարք հաճելի և թանկարժեք նվերներ են պահպանվել:

Վիկտորիա Զդրոկ

Կարճատև սիրավեպ Playboy-ի մոդելի հետ, որը Թրամփին տհաճություններ պարգևեց. մոդելը վարկաբեկում էր միլիարդատիրոջը, լրտեսում նրան և ինչպես ասես, որ չէր մեկնաբանում նրա հետ հարաբերությունները:

Գաբրիելա Սաբատինի 

Թենիսի աստղի հետ Թրամփը նույնիսկ մտածել է լուրջ հարաբերությունների մասին, սակայն սիրավեպն ավարտվել է մի քանի ամիս անց:

Արքայադուստր Դիանա

Փոքր-ինչ տարօրինակ է այս ցուցակում տեսնել արքայադուստր Դիանային, սակայն պարզվում է, որ արքայազն Չառլզի հետ բաժանվելուց հետո ընդունել է Թրամփի համակրանքը, սակայն ամեն ինչ արագ ավարտվել է: Միլիարդատերը հպարտությամբ ասում է, որ նա միակ կինն էր, ով իրեն մերժել է:

Կառա Յանգ

90-ականների սկզբին մոդելը անհավանական ճանաչվածություն ուներ: Նրանց սիրավեպը կարճատև է եղել, արդեն 2005-ին մոդելն ամուսնացել է միլիարդատեր Փեթեր Գեորգիոպուլոսի հետ:

Կառլա Բրունի

Այդ հարաբերություններում պարզ չէր, թե ով ում հավաքածուն էր լրացնում: Կառլան բազմաթիվ սիրեկաններ ուներ, որոնց թվում՝ Էրիկ Կլեպտոն, Միք Ջագեր, Վենսան Փերես, իսկ ամուսնացավ նա Նիկոլյա Սարկոզիի հետ՝ դառնալով Ֆրանսիայի առաջին տիկին:

Մելանյա Թրամփ (Կնաուս)

ԱՄՆ ներկայիս առաջին տիկին, Թրամփի հետ ամուսնացած է արդեն 11 տարի: Զույգն ունի մեկ որդի՝ Բերոն Ուիլյամ Թրամփը:




Լրահոս