Բորուսիան երկարաձգել է Պուլիշիչի պայմանագրի ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է թիմի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:

18-ամյա ֆուտբոլիստը «բզեզների» հետ կմնա մինչև 2020 թվականի հունիսի 30-ը,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Պուլիշիչը մասնակցել է 13 հանդիպման, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս