Այն իրավիճակը, որ կա Հայաստանում, բնականաբար, չի կարող չազդել նաև իշխող կուսակցության վրա: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը, այս մասին նշեց քաղաքագետ, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը:
«Այն խորը հակասությունները, որ կան իշխանության մեջ, դա դրա դրսևորումն է: Ըստ էության, ՀՀԿ-ն չի կարողանում պահել այն մոնոլիտը, որի շնորհիվ նա իշխում էր մինչ այսօր», – հավելեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան