Իջևանում 29-ամյա երիտասարդը սպանել է աներոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի 29-ամյա բնակիչ Արթուր Շահինյանը 2016թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Իջեւան քաղաքի ծայրամասում գտնվող կարգավորման ջրամբարի հարակից հանդամասում, իր մոր եւ կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու հանգամանքի շուրջ վիճաբանության մեջ է մտել աներոջ՝ Իջեւան քաղաքի Թավրիզյան փողոցի 50-ամյա բնակիչ Վաչագան Գուրգենի Ակինյանի հետ եւ կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «Չիֆսան» տեսակի որսորդական ողորկափող հրացանով կրակել է նրա որովայնին եւ կրծքվանդակին:

Վ. Ակինյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Ա. Շահինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, նա կալանքի տակ է: Այս քրեական գործով առաջին դատական նիստըտեղի է ունեցել հունվարի 26-ին:

Ո. Սարգսյան
Տավուշ




Լրահոս