Նույնիսկ ամենապարզագույն հարցում իշխանությունները չեն կարողանում ճիշտ որոշում կայացնել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը՝ եթե բոլորը որոշեն, ապա ընտրությունների օրը կտեղափոխվեն, այս մասին նշեց «Համախմբում» կուսակցության վարչության նախագահ Վարդան Օսկանյանը:
Հարցին՝ ճիշտ է, որ դաշինքը գլխավորելու է Սեյրան Օհանյանը, նա նշեց՝ եթե հստակեցումներ լինեն, ապա առաջինը մենք կիմանանք: Օսկանյանը ընդգծեց, թե այս ընթացքում անձամբ չի հանդիպել քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն ընդգծեց, որ մշտապես կողմ են եղել տարբեր ուժերի հետ համագործակցության՝ բացի իշխող կուսակցությունից:
Մանրամասները՝ տեսանյութում: