ՀՀԿ-ի հնաբնակը Սերժ Սարգսյանի հակառակորդներին պատասխանելու բեռը թողել է երիտհանրապետականների ուսերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը:

Այսօր կանդրադառնանք Հայաստանի Հանրապետական կուսակցության ավագ Համլետ Հարությունյանի գործունեությանը: Նկատելի է, որ նա վերջին շրջանում բավականին պասիվ է եւ Սերժ Սարգսյանի հակառակորդներին պատասխանելու բեռը թողել է երիտհանրապետականների ուսերին:

Իր սպեցիֆիկ մականվամբ հայտնի Համլետ Հարությունյանը ԱԺ պատգամավոր է 1999թ-ից՝ ընտրվելով «Իրավունք եւ Միաբանություն» դաշինքի համամասնական ցուցակով: Հիշեցնենք, որ այդ դաշինքը կազմել էին Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ը եւ Արտաշես Գեղամյանի ԱՄ-ը: Ի դեպ, վերջիններս այդժամ հանդես էին գալիս որպես ընդդիմություն եւ այդ կարգավիճակում մնացին մինչեւ 2008թ: Ինչեւէ, Համլետ Հարությունյանը արդեն 2003թ. խորհրդարանում հայտնվեց ՀՀԿ-ի ցուցակով՝ մշտապես պաշտպանելով իր համերկրացիներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Պատկերացում կազմելու համար ՀՀԿ-ական պատգամավորի քաղաքական հայացքների մասին՝ հարկ է հիշել նրա հայտարարությունը՝ կապված ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հնչեցրած այն պնդման հետ, թե հայկական ուժերը կռվում են «80-ականների զենքով»:

Ըստ Հարությունյանի՝ ռուսները մեզ խաբել էին եւ նոր ու որակով զենքի փոխարեն վաճառել էին հինն ու անորակը: Եվ ահա նման մտայնությամբ էլ Հարությունյանը կողմ է քվեարկել ԱԺ 853 նիստերի ժամանակ, դեմ 5 անգամ եւ ոչ մի անգամ ձեռնպահ: Հրաժարվել է քվեարկությունից 64, բացակայել 42 անգամ: 5 տարվա ընթացքում Հարությունյանը ԱԺ ամբիոնից խոսել է միայն մեկ անգամ՝ առանց հարցապնդումների հանդես գալով:

Ն. Հովսեփյան




Լրահոս