Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը մեկնաբանել է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ գործարար,  Reddit կայքաի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը, փոխանցում է Rusarminfo-ն:

«Ես փախստական հայերի հետնորդն եմ, ովքեր Ցեղասպանության տարիներին ստիպված են եղել ապաստան փնտրել. սկզբում նրանք ապաստանել են Սիրիայում, ապա ավելի ուշ՝ ԱՄՆ-ում: Իմ նախապապն ու նախատատը ԱՄՆ-ում 4 երեխա են ունեցել: Նրանցից մեկը՝ իմ պապը, ամուսնացել է փախստական հայուհու հետ, ով ԱՄՆ էր տեղափոխվել Ֆրանսիայից: Մայրս ծնունդով Գերմանիայից է: Նախնիներս խիզախ փախստականներ են եղել: Առանց նրանց չէի լինի ես, առանց ինձ չէր լինի Reddit-ը»,-գրել է Օհանյանը:

Նա Թրամփի հրամանագիրը «հակաամերիկյան»  է անվանել: .

«Ի վերջո, մենք ներգաղթյալների ազգ ենք»,-հավելել է Ալեքսիս Օհանյանը:




Լրահոս