Մինչ ձնամաքրման ավարտը «կարմիր գծերի» տուրքի չվճարման համար տույժեր չեն կիրառվի

Մինչ Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի: Այս մասին ArmLur.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն: