«1000 դրամներ»-ի նախագծով ովքեր և որքան են փոխհատուցում ստանալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը գործադիրին ներկայացրեց Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքի կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հարցի տեխնիկական ընթացակարգը, որը հավանության արժանացավ: Հիշեցնենք, որ սա վերաբերում է «1000 դրամներ» անունը ստացած նախագծին, ըստ որի, ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից 1000-ական դրամներ է պահվելու, որը կտրամադրվի 2017 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի պաշտպանության համար զոհված անձանց  ընտանիքի անդամներին և վիրավորված զինծառայողներին:

Հատուցման գումար ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ այլ շահառուն ներկայացնում է դիմում պաշտպանության նախարարության կամ արտակարգ իրավիճակների նախարարության կամ ազգային անվտանգության ծառայության կամ ոստիկանության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբա­ժանում: Բացի այս դիմումից պետք է ներկայացվեն նաև մի շարք փաստաթղթեր, որից հետո պարզ է դառնում, թե հատուցման դեպքում որքան գումար է կազմելու այն:

Որքան կարող է կազմել հատուցման ենթակա գումարը.

Մահ եւ 1-ին կարգի հաշմանդամության դեպքում. ապա, ենթասպա, շարքային՝ միանվագ 10 մլն դրամ: Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում, համապատասխանաբար՝ 300, 250 եւ 200 հազար դրամ:

2-րդ կարգի հաշմանդամության դեպքում՝ սպա, ենթասպա, շարքային՝ միանվագ 5 մլն դրամ: Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում, համապատասխանաբար՝ 200, 150 եւ 100 հազար դրամ:

Բոլոր դեպքերում, եթե զինծառայողն ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն վերը նշված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի ևս 100 հազար դրամ:




Լրահոս