06.02.17

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

  • Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կխոսի թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին

Փետրվարի 6-ին, ժամը` 11.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կխոսի թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին:

ՓԵՏՐՎԱՐԻ 6-ին, ժամը 13.00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանի, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- 2017 թվականի հունվարին Հայաստանի սպառողական շուկայում գրանցված գնային փոփոխությունները, սննդամթերքի շուկայում որակի հետ կապված «Սպառողների խորհրդատվության կենտրոն»-ի դիտարկումները:

  • Տեղի կունենա ասուլիս՝ տրանսպորտի ոլորտի մասնագետների մասնակցությամբ

Փետրվարի 6-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ տրանսպորտի ոլորտի մասնագետների մասնակցությամբ։

Թեման՝ «Հայաստանում տրանսպորտի և փոխադրամիջոցների ներկայիս վիճակը. հրատապ խնդիրները. բենզինի և դիզելային վառելիքի գների աճը. հնարավոր հետևանքները. բարեփոխման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ներկայացվող առաջարկները»։

Բանախոսներն են

Հրանտ Եղիազարյան -Փոխադրողների միության նախագահ
Տիգրան Հովհաննիսյան – «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ
Պատվական Միհրանյան – «ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրեն