Կանտեն շատ կարևոր ֆուտբոլիստ է «Կապույտների» համար. Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղից առաջ նշել է, որ ժամանակից ցանկացել է ձեռք բերել «Ազնվականների» կիսապաշտպան Նգոլո Կանտեի տրանսֆերը:

«Ես դիտել եմ «Լիվերպուլի» և «Չելսիի» միջև հանդիպումը, Նգոլո Կանտեն մեծ ազդեցություն ունեցավ խաղի ընթացքի վրա: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է «Կապույտների» համար: Փորձել եմ նրան ձեռք բերել, երբ նա խաղում Ֆրանսիայում և հետո, երբ հանդես էր գալիս «Լեսթերի» կազմում», – նշել է նա:




Լրահոս