Սյունիքի մարզպետը շարունակում է ազատել Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին աշխատանքից ազատելու գործընթացը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ առաջիկայում նորանշանակ մարզպետը աշխատանքից ազատի Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 մանկապարտեզի Սաիդա Ադունցին. պատճառը նրա ղեկավարած հիմնարկում հայտնաբերված չարաշահումներն ու խախտումներն են եղել:

Նշենք, որ Սաիդա Ադունցը Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի քույրն է եւ համարվում է նախկին մարզպետի մտերիմներից մեկը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պաշտոնանկությունների շարքը միայն այսքանով չի ավարտվելու, եւ առաջիկայում հայտնի կդառնա մի շարք այլ անձանց` աշխատանքից ազատման մասին:




Լրահոս