ՀՀԿ-ն ստացել է Վարդան Ղուկասյանի դիմումը. նա այլևս կուսակցության անդամ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը՝ կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

«Գյումրու նախկին քաղաքապետի դիմումը բավարարվել է: Վարդան Ղուկասյանն այլեւս ՀՀԿ անդամ չէ»,-ասաց նա:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով՝ թիվ 11 (Շիրակի մարզ) ընտրատարածքից: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ի ցուցակով պատրաստվում են առաջադրվել Մարտուն Գրիգորյանն ու Արման Սահակյանը:




Լրահոս