ՖՈՏՈ. Հովհաննես Աբելյանը «հարություն է առել» ու ֆեյսբուքում էջ բացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մի շարք կառույցներ պաշտոնական ու ոչ պաշտոնական էջեր են բացում նաև սոցիալական ցանցերում՝ այդ կերպ փորձելով անմիջական կապ պահպանել համացանցի օգտատերերի հետ: Կազմակերպության վարկանիշը բարձրաձնելու փոխարեն հաճախ հակառակն է տեղի ունենում, ինչն, իհարկե, պայմանավորված է ոչ մասնագետ ու պրոֆեսիոնալ աշխատակիցների կողմից ինքնագործունեությամբ զբաղվելու հետ:

Սոցիալական կայքում հանդիպեցինք Հովհաննես Աբելյան անվամբ օգտատիրոջը, ով ի դեպ, հասցրել է նաև գրառումներ կատարել՝ տարածելով թատրոնի հայտարարությունները:

Հովհաննես Աբելյան օգտատիրոջ նկարը հենց Հովհաննես Աբելյանինն է, իսկ հետնանկարը՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի նկարն է: Իսկ մի՞թե ճիշտ չէր լինի, որ էջը անվանվեր Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, կամ նման որևէ անվանում տրվերն: Իսկ գուցե Հովհաննես Աբելյանն իսկապե՞ս հարություն է առել… ո՞վ գիտի…




Լրահոս