Մրցաշրջանի վերջում կավարտեմ կարիերաս. Ֆիլիպ Լամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վոլֆսբուրգի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո հայտարարել է, որ այս մրցաշրջանի վերջում ավարտելու է կարիերան:

«Մրցաշրջանի վերջում կավարտեմ կարիերաս: Հուսով եմ, որ մինչեւ մայիս ամիսը կցուցադրեմ այն ամենը, ինչի ունակ եմ: Ակումբում մնալու վերաբերյալ բանակցություններ եղել են, սակայն ես որոշեցի, որ հիմա լավագույն պահը չէ դրա համար»,- ասել է նա:

 




Լրահոս