Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Մասիսի,  Արտաշատի,  Ախուրյանի, Աշոցքի, Նոյեմբերյանի և Ճամբարակի  տարածաշրջանների ավտոճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը` 50-80 մ:

Բքի  պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս