Կեղծ դիպլոմի ձեռքբերման փորձ արած դասախոսը հեռացվել էր բուհից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել էր մի շարք օտարերկրյա քաղաքացիներին կեղծ դիպլոմներ տրամադրելու քրեական գործ: «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր եւս մեկ նմանօրինակ դեպքի: 2016թ. նոյեմբերի 28-ին քաղաքացի Շուշան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ցանկացել է ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ:

Եվ իր նպատակը իրագործելու համար դիմել է Տերնոպոլի ազգային-պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանին, որպեսզի նա օգնի ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ: Ռ. Մխիթարյանը համաձայնել է օգնել Շ. Հովհաննիսյանին՝ նրանից պահանջելով 600 հազար դրամ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տերնոպոլի ազգային-պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Սահակ Ղուդրատյանը հայտնեց, որ 4 տարի առաջ Ռ. Մխիթարյանը իր սեփակյան դիմումի համաձայն հեռացել է բուհից: Մեր այն հարցին, թե ինչ պատճառներով, վերջինս ասաց, որ Ռ. Մխիթարյանի անվան հետ կապված տարբեր տեղեկություններ են լսել, որից հետո խոսել են նրան հետ, խորհուրդ տվել դիմում գրել ու հեռանալ բուհից:




Լրահոս