ՖՈՏՈ. Երևանը նշում է Սուրբ Սարգսի տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սբ. Սարգիս զորավարն իր որդու՝ Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Իր իշխանության տակ գտնվող քաղաքներում նա քանդել է մեհյաններ եւ փոխարենը կառուցել եկեղեցիներ: Բազմաթիվ զորականներից շատերը, տեսնելով զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, հրաժարվել են հեթանոսությունից եւ դարձել քրիստոնյա: Սուրբ Սարգիսը նահատակվում է քրիստոնեական հավատքի համար: Սբ. Սարգիսը հայերի մեջ ամենասիրված սրբերից է:

Այս տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի՝ Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:




Լրահոս