ՀՀԿ ռեյտինգային ցուցակը պատրաստ է. ովքեր են առաջադրված թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց տարածքային ցուցակներում ներկայացված թեկնածուներին:

Թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ներառված է Ավանը, Նոր-նորքը և Քանաքեռ-Զեյթունը, կառաջադրվեն Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյան, Երկրապահ կամավորականներից Ղուկաս Ուլիխանյան, Միհրան Պողոսյան և այլք: Այստեղ ՀՀԿ առաջադրել է 12 թեկնածու:

Թիվ 2 ընտրատարածքում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշենում հայտնի դեմքերից առաջադրվել են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գևորգյանը և այլք:

Թիվ 3-ում առաջադրվել են Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք:

Թիվ 4 ընտրատարածքում՝  առաջադրվելու են Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյան:

Շիրակում՝ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Տավուշում ` պատգամավոր Հակոբ Հակոբյանը, գործարար Գրիգոր Ավայանը, Հասմիկ Ամիրյանը, նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը:

Գեղարքունիքում ` մարզպետ Րաֆիկ Գրիգորյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Սևանից՝ Աշոտ Ավետիսյանը:

Կոտայքի մարզում՝ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Մաքսային և հարկային ծառայության արդեն նախկին աշխատող, գեներալ Սամվել Սանամյանը, փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը:

Արագածոտնում՝ պատգամավորներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, պատգամավոր Մնացական Մնացականյանը:

Արմավիրից առաջադրվել են ԱԺ պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Ալեքսան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը և այլն:

Վայոց Ձոր և Սյունիքի մարզերից՝ Աշոտ Արսենյանը, Նարինե Առաքելյանը, մարզպետ Վահե Հակոբյանը, Ավետ Սարգսյան, Մուրադ Գրիգորյանը, քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և այլն:

Լոռիում` պատգամավորներ Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արկադի Համբարձումյանը, ինչպես նաև` Գրիշա Դավթյանը, Լուսինե Մեջլումյանը, Օլեգ Իգնատենկոն:

Արարատում կառաջադրվեն պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ոստիկանության նախկին պետԱլիկ Սարգսյանը, Հայկ Հովհաննիսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանը:




Լրահոս