Վարդաշենում տղամարդկանց վիճաբանությունը սպանությամբ է ավարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին, ժամը 1.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ազդրի և հետույքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1975 թ. ծնված Սամվել Սահակյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 13-ին, ժամը 1-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդաշենի 12 փողոցում, վիճաբանության ընթացքում, 1986 թ. ծնված Աբրահամ Ա.-ն դանակով հարվածներ է հասցրել Սահակյանին:

Աբրահամ Ա.-ն ժամը 6.30-ին Վարդաշենի 12 փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Սամվել Սահակյանը ժամը 8.20-ի սահմաններում, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն:




Լրահոս