Նիդեռլանդները դրական պատասխան է տվել ապաստան խնդրած թուրք զինծառայողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդեռլանդները դրական պատասխան է տվել քաղաքական ապաստան խնդրած թուրք զինծառայողներին, փոխանցում է ВВС-ն:

Թուրք զինծառայողները (թիվը չի նշվում) կարող են գտնվել Նիդեռլանդների տարածքում 18 ամսվա ընթացքում: Այդ ընթացքում Նիդեռլանդները կպարզեն, թե արդյոք նրանք մեղավոր են թե ոչ: Եթե հաստատվի նրանց անմեղությունը, ապա նրանք ընտանիքներով թույլտվություն կստանան մնալ Նիդեռլանդներում և չեն արտահանձնվի Թուրքիային:

Հաղորդվում է, որ պաշտոնական Անկարան պահանջել է վերադարձնել զինծառայողներին: Նիդեռլանդական պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո արտասահմանյան երկրներ քաղաքական ապաստան է խնդրել ավելի քան 100 թուրք զինծառայող:

Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ապաստան է խնդրել ՆԱՏՕ-ի մոտ 40 թուրք սպա:




Լրահոս