Փլուզվել են առևտրի սրահի տանիքը և պատերը. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝2 մարդու մահվան պատճառ հանդիսացած՝ առևտրի սրահի պատերն ու տանիքը փլուզվելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փլուզվել են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող, առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել: Եվս երեք հաճախորդ՝ նույն գյուղի բնակիչներ Տաթևիկ Սարգսյանը, Սարգիս Ալոյանը և Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր Ալոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է քննություն՝ փլուզման պատճառները պարզելու համար։

Լուսանկարը` Shamshyan.com-ի:




Լրահոս