ՍԴՀԿ-ի հետ կապված որևէ հարց այլևս ինձ հետաքրքիր չէ, իրենք հասցրել են ինձ ահագին վնասել. Լյուդմիլա Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, թե ԲՀԿ առաջնորդը նպատակահարմար չի գտնում համագործակցել ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ-ի հետ, այն ինչ նրանք փորձում էին ողջ ներուժով սատարել «Ծառուկյան դաշինքին»:

Որպես պատճառ նշվում է ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումները:

ArmLur.am-ն ԱԺ պատգամավոր, Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց ՝ արդյո՞ք հիասթափված չէ Գագիկ Ծառուկյանից, քանի որ վերջինիս անմնացորդ աջակցում էր:

Ի պատասխան մեր հարցի` Սարգսյանը նշեց. «ՍԴՀԿ-ի հետ կապված որևէ հարց այլևս ինձ հետաքրքիր չէ: Դա իրենց բանակցութուններն են եղել, իրենց խնդիրները, որի արդյունքում իրենք հասցրել են ինձ ահագին վնասել, բայց միևնույն է ես չեմ ուզում մեկնաբանել որևէ կերպ: Ես շատ լավ գիտեմ այն ընթացքը, երբ փորձեց համագործակցել ՍԴՀԿ-ն պարոն Ծառուկյանի հետ, թե ինչ կերպ են փորձել խոչընդոտել մեր համագործակցությանը»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս