Թրամփի հրամանագրից հետո արգելել են իրանահայերի մուտքն ԱՄՆ տարածք

Թրամփի հրամանագրից հետո արգելել են իրանահայերի մուտքն ԱՄՆ տարածք

Իրանահայ ընտանիքին արգելել են ԱՄՆ մուտքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի պատճառով, փոխանցում է Rusarminfo-ն:

Հայկական ընտանիքն Իրանից պետք է Ավստրիա մեկներ և այնտեղ ձևակերպեր Միացյալ Նահանգներ հետագա մեկնումը, որտեղ նրանց սպասում էր ընտանիքի ղեկավարի եղբայրը՝ Ջորջ Հարությունյանը, ով ԱՄՆ էր տեղափոխվել 30 տարի առաջ:

Նրանք պլանավորում էին բնակվել Ջորջի հետ, մինչև չդասավորվեր իրենց կյանքն ԱՄՆ-ում, սակայն միգրացիոն հրամանագրից հետո նրանց վիզաները չեղյալ հայտարարվեցին, և նրանք մնացին Թեհրանում՝ չնայած այն բանին, որ մեկնելուց առաջ վաճառել էին կարողությունն ու ազատվել աշխատանքից, նշում է Հարավային Կալիֆոռնիայի ռադիոն:

2017թ. հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միգրացիոն հրամանագիր էր ստորագրել, որով դադարեցվում էր ԱՄՆ մուտքը մուսուլմանական 7 երկրների, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների համար: