22.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

  • Փետրվարի 22-ին ժամը 11 00  Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ Արարատ միության և հոգևոր խորհրդի անդամ Մարիամ Պողոսյանը, և «Կէան» հայ ժողովրդական մշակույթի ուսումնա-գործնական կենտրոնի հոգեբան, ազգագրագետ Վանուհի Սիմոնյանը:

Թեման՝ Բուն Բարեկենդանի տոն, ինչպես է վերականգնվում հայկական մեծ դիմակահանդեսը, ինչպես էին նշում հնում և ինչպես ուրախ նշել այսօր: Ասուլիսի մասնակիցներին սպասվում է բարեկենդանյան ուտեստի հյուրասիրություն:

  • Փետրվարի 22-ին  ժամը 12 00  Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ Սոնա Հարությունյանը և Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգեբան Գայանե Ղալումյանը:

Թեման՝ Սթրեսի հաղթահարման նորագույն մոտեցումներ, արտթերապիայի առանձնահատկությունները, արդյոք նկարելու միջոցով կարող ենք հաղթահարել սթրեսը՝ ասուլիսին ներկա լրագրողները կարող են տեղում փորձել:

  • Փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի, Առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի ասուլիսը:

ԹԵՄԱ- Ազգային վիճակագրական տվյալների համաձայն` 2016 թվականին նվազել է ծնված աղջիկների և տղաների հարաբերակցության տարբերությունը` կազմելով 112 տղա, 100 աղջիկ: 2016-ին նվազել է նաև մանկական մահացության ցուցանիշը:

  • *****
    Փետրվարի 22-ին, ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Կարատեի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վազգեն Հարությունյանի, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանի, հավաքականի մարզիչ Վահան Միքայելյանի, Եվրոպայի կարատեի 44-րդ առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Մակյանի, ֆեդերացիայի մամուլի քարտուղար Կարեն Վարդանյանի ասուլիսը:

ԹԵՄԱ- Եվրոպայի կարատեի 44-րդ առաջնությունում գրանցված արդյունքները, ֆեդերացիայի առաջիկա անելիքները:

  • Արմինե Հովհաննիսյանը կպարգևատրվի  ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»

Փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում /Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 9-րդ հարկ/ նախարար Լևոն Մկրտչյանը կհանդիպի  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության պատասխանատուների հետ:

Կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը կպարգևատրվի նախարարության «Ոսկե հուշամեդալով»:

  • Փետրվարի 22-ին, ժամը 15:00-ին  «Դեբատ»  բանավեճի ակումբը / Արարատ հյուրանոց/  հրավիրում է հերթական քննարկաման: ԱԺ առաջիկա խորհրդարանական ընտրությունների և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ  իրենց տեսակետները կներկայացնեն քաղաքական գործիչնենրն ու մտավորականները￿

Հերթական բանավեճին կմասնակցեն՝
«Քաղացիական պայմանագիր » կուսակցության քաղխորհրդի անդամ ՝ Ալեն Սիմոնյանը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված ոչ կուսակվական   թեկնածու՝  Անահիտ Բախշյանը
Գերագույն խորհրդի  նախկին պատմագավոր ՝ Ազատ Արշակյանը
Գրականագետներ  ՝  Դավիթ Գասպարյանը   և  Հենրիկ Էդոյանը:

  • Փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին  «Հայք» տեղեկատվական կենտրոնը  (Թեքեյան հիմնադրամի փոքր դահլիճ) հրավիրում է ասուլիսի:

Թեման՝ «Դիտորդական առաքելություն. Սփյուռքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին»:

Մեր հյուրերն են՝ Արմեն Գրիգորյանը (Transparency International) (Հայաստան) և սփյուռքահայեր Վարդան Մարաշլյանը (RepatArmenia Foundation) (Ռուսաստան), Վահե Կեուշգուերյանը (ImpactHub Yerevan) (ԱՄՆ), Կամո Մայիլյանը (Depop Institute for Governance) (Կանադա)

Մեր հասցեն՝ Խանջյան 50

Հեռախոս՝ 093 357 111

  • Փետրվարի  22-ին, ժամը՝ 12-ին  «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում բնապահպաններ Կարինե Փանոսյանը և Սիլվա Ադամյանը կխոսեն «Կարմիր գրքում» գրանցված վայրի կենդանիների  պաշտպանության ու խնդիրների մասին:
  •     Սույն թվականի փետրվարի 22-ին ժամը 12:00-ին տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Կլինի անդրադարձ բնապահպանական խնդիրներին նորարարական լուծումներ տալու նախաձեռնություններին:

Հասցե` Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճ:




Լրահոս