Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը բավականին գոհ է Ռուսաստանի հետ համագործակցությունից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ռուսաստանը մեր ռազմավորական գործընկերն է: Այդպես ենք մենք դիտարկում մեր համագործակցությունը և՛ զինվորական կադրերի պատրաստման, և՛ ռազմատեխնիկական ոլորտում, և՛ ռազմաքաղաքական երկխոսության հարցում: Մենք կարծում ենք, որ դա անքակտելի համալիր է»,-ասել է Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ հայ և ռուս զինծառայողները մշտապես փոխանակվում են բարձր մակարդակով այցերով:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ «հարաբերությունների ներկա մակարդակը շատ բարձր է»:




Լրահոս