Զինվորներն այլևս ծխախոտ և լուցկի չեն ստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը սկսել է հերթական նորամուծությունը:  Նա կառավարության վաղվա նիստում ներկայացնելու է մի հարց, որը վերաբերում է ԶՈՒ-ում, ԱԱԾ-ում, կառավարությանն առընթեր ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերին, դրանց վճարման չափերին ու կարգին:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը:

Ըստ փաստաթղթի հիմնավորման որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թվականի մայիսի 21-ին Ժնևում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից: Միաժամանակ հաշվի Է առնվել վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումները այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը, որի գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է:

Այս որոշումից զինվորները չեն օգտվելու և ըստ այդմ զինվորները ստիպված իրենց ծնողներից և հարազատներից են պահանջելու այդ ծխախոտը:




Լրահոս