ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ կարծում, որ մենք մոտեցել ենք այն շեմին, որ պարտադիր ծառայությունը տարածվի նաև կանանց վրա. Վիգեն Սարգսյան

Այսօր Բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց նաև ուսանողների հարցերին: Մասնավորապես, նրանցից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է հնարավոր աղջիկներին ևս ընդգրկել Զինված ուժերում:

Ի պատասխան հարցի նախարարը նշեց. «Ես չեմ կարծում, որ մենք մոտեցել ենք այն շեմին, որ պարտադիր ծառայությունը ՀՀ-ում կարող է տարածվել և կանանց, և տղամարդկանց վրա: Կարծում եմ, որ դա ժամանակի մեջ իմաստավորման և քննարկման առարկա կարող է դառնալ»:

Մանրամասները`  տեսանյութում: