Բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը Բաքվում է. նա տեսակցել է որդուն

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը Բաքվում է. նա տեսակցել է որդուն

Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը՝ Բելլա Լապշինան Բաքվում է, և այսօր տեսակցել է որդու հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Բելլա Լապշինան պայմանագիր է կնքել որդու շահերը պաշտպանող նոր փաստաբանի հետ։

Նոր փաստաբանն արդեն այցելել է Լապշինին, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ եւ կենցաղային պայմաններով։

Նշվում է, որ Բելլա Լապշինայի հանդիպումը որդու հետ կազմակերպվել է Ադրբեջանում Ռուսաստանի եւ Բելառուսի դեսպանատների միջնորդությամբ։