Մենք սրտով էինք խաղում. Կլաուդիո Ռանիերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լեսթերը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Սևիլիային»: Հանդիպումից հետո Անգլիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարծիք է հայտնել խաղի մասին.

«Հասկանում էինք, որ մրցակիցն ուժեղ է մեզնից: «Սևիլիան» ցույց տվեց իր կարգը, սակայն մենք սրտով էինք խաղում: Եթե հակագրոհների ընթացքում ավելի հանգիստ լինեինք, մեկ գոլից ավելի կխփեինք: Մեզ համար կարևոր էր գոլ խփել. պատասխան խաղում յուրաքանչյուր հաշիվ հնարավոր է»,- ասել է նա:




Լրահոս