Հարց քաղաքացիներից` ի՞նչ է պահանջվում, որպեսզի անձը համարվի փախստական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է պահանջվում, որպեսզի անձը համարվի փախստական: Այսինքն՝ ուզում եմ իմանալ, թե ըստ օրենքի՝ ո՞վ կարող է փախստական համարվել:

Սիմոն Պողոսյան (57 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ փախuտական է համարվում՝
1) այն oտարերկրյա քաղաքացին, որը ռաuայական, կրոնական, ազգային, uոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետեւանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրu եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում oգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն եւ գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրu, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ.
2) այն oտարերկրյա քաղաքացին, որը uտիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իuկ քաղաքացիություն չունեցող անձը՝ իր նախկին մշտական բնակության երկիրը՝ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հաuարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, փախuտական է համարվում նաեւ այն oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որին պաշտոնապեu փախuտական են ճանաչել «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951թ. Ժնեւի կոնվենցիան uտորագրած այլ պետություններ:




Լրահոս