Ինչ իրավիճակ է այժմ Թալիշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թալիշ գյուղում ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել, այդ թվում 18 արկի արձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ԱՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

«Թալիշում գտնվում են մի խումբ տղամարդիկ, ովքեր համապատասխան աշխատանքներ են կատարում գյուղի վերականգնման ուղղությամբ», – հայտնում է նա, հավելելով, որ իրավիճակն այնտեղ հանգիստ է:

Հիշեցնենք, որ գիշերը հակառակորդը Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Նրանք 18 արկ են արձակել նաև Թալիշ գյուղի ուղղությամբ:




Լրահոս