Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ-ն կիսում է քաղաքական պատասխանատվություն, սակայն ոչ ՀՀԿ-ի թեկնածուների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ խոսել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում երեկ տեղի ունեցած միջադեպի մասին՝ նշելով, որ Աղվան Վարդանյանի խոսքերին ավելացնելու ոչինչ չունի:

Նշենք, որ երեկ ՀՅԴ-ականները բարձրաձայնել էին այն մասին, որ Փարպիում Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել մեկին՝ իմանալով, որ քվեարկելու է ՀՅԴ-ի օգտին: Սակայն Առաքելյանը հերքում է մեղադրանքները:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, թե պատրաստ են ՀՀԿ-ի հետ պատասխանատվություն կիսել երկրում տեղի ունեցող գործընթացների, սակայն ոչ ՀՀԿ-ի ներսում ռեյտըինգային համակարգի պատճառով առաջացած բախումների համար:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս