Իրինա Ալլեգրովայի համերգը կրկին չեղարկվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրինա Ալեգրովայի` մարտի 5-ին Երեւանում կայանալիք համերգը կրկին չեղարկվեց: Երգչուհու ադմինիստրացիայից հայտնում են .

«Հարգելի հանդիսատես, ս/թ մարտի 5-ին Իրինա Ալլեգրովայի` Երևանում կայանալիք համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, և հույս ունենք, որ Ալլեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա: Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար: Ադմինիստրացիա»:

«Ֆորպոստարտ» ընկերությունն էլ տեղեկացնում է, որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը:

Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել:

 




Լրահոս