Ալիևն օգնության կոչ է արել սփյուռքի ինտելեկտուալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել ադրբեջանական սփյուռքին ակտիվացնել ջանքերը, քանի որ «նրանց գործունեությունը արցախյան հակամարտության կարգավորման ինտելեկտուալ-քաղաքական միջոցներից մեկն է»:

«Ժամանակակից շրջանում հաղթանակի կարելի է հասնել ոչ միայն ռազմական ճանապարհով, այլև ինտելեկտուալ-քաղաքական մեթոդներով: Այդ ոլորտում կարևորագույն ռեսուրսներից մեկը արտասահմանյան երկրներում բնակվող հայրենակիցներն ու նրանց ստեղծած կազմակերպություններն են»,-ասվում է Ամստերդամում փետրվարի 28-ին Եվրոպայի ադրբեջանցիների Կոնգրեսի 5-րդ գումարման մասնակիցներին ուղղված ՝ Ալիևի ուղերձում:

Ուղերձում ասվում է նաև, որ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները պետք է առավել արդյունավետ օգտագործեն նոր մեթոդներն ու միջոցները , որպեսզի եվրոպական հանրությանը հասցնեն «արցախյան հակամարտության մասին ճշմարտությունն ու ադրբեջանական մշակույթը»:




Լրահոս